23 հունիսի 2020 - 14:35 AMT
Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք կա

Արցախում կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Վարակակիրներից 5-ը Ստեփանակերտի բնակիչներ են, ովքեր ավելի վաղ մեկուսացվել էին, 1-ն էլ Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից է:

Վարակն ընդհանուր առմամբ հաստատվել է 103 քաղաքացու մոտ, որոնցից 65-ն առողջացել են:

Մեկուսացված է 74 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1688 թեստավորում:

Արցախում կորոնավիրուսից մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։