25 հունիսի 2020 - 17:19 AMT
ԱԺ ևս մեկ պատգամավորի մոտ է կորոնավիրուս հաստատվել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ևս մեկ պատգամավորի՝ Ծովինար Վարդանյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Քիչ առաջ ստացա իմ թեստի դրական պատասխանը: Ցանկանում եմ տեղյակ պահել, որ ինձ լավ եմ զգում: Հիվանդությունն ինձ մոտ ընթանում է հետևյալ ախտանշաններով` աչքերի շուրջ ցավ, մեջքի մկանային ցավ և ջերմություն, բայց ոչ բարձր: Ժամանակ առ ժամանակ տեղյակ կպահեմ ընթացքի մասին»,- ասվում է գրառման մեջ:

Ազգային ժողովում այլ մեկուսացածներ և կորոնավիրուսով վարակվածներ ևս կան։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի մոտ է կորոնավիրուս ախտորոշվել։ Վարակվել են նաև «Իմ քայլը» խմբակցությունից Վիկտոր Ենգիբարյանը և Քրիստինե Պողոսյանը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել է, քանի որ շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ։