30 հունիսի 2020 - 10:55 AMT
Քարդաշյանն իր KKW Beauty ապրանքանիշի 20%-ը վաճառել է $200 մլն-ով

Ամերիկյան շոուների աստղ Քիմ Քարդաշյանն իր KKW Beauty կոսմետիկ պարագաների բրենդի 20%-ը վաճառում է $200 մլն-ով բյութի գիգանտ Coty ընկերությանը, փոխանցում է Forbes-ը։

Կոսմետիկա արտադրող ամենախոշոր ընկերություններից մեկը՝ Coty-ն (ընկերության ապրանքները MaxFactor բրենդի տակ են) արդեն Քարդաշյանի ընկերության գնման 20%-ի պայմանագիր է կնքել։

$200 արժեքով գործարքի պայմաններում Քիմի ամբողջ ընկերության արժեքը $1 մլրդ է գնահատվում։

Ակցիաների վաճառքից հետո երկու ընկերությունը մտադիր են միասին արտադրանքների շարք թողարկել կոսմետիկայի համաշխարհային շուկայում։

Քարդաշյանն իր հերթին նշել է, որ Coty-ի հետ գործակցությունը թույլ կտա իրեն կենտրոնաննալ ապրանքի արտադրության կրեատիվ կողմի վրա։

Քարդաշյանն իր KKW Beauty ընկերությունը հիմնել է 2017-ին։ Քիմը նաև զբաղվում է այդ բրենդի առաջխաղացմամբ։