3 հուլիսի 2020 - 13:33 AMT
Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է տվել

Ֆրանսիայի կառավարությունը վարչապետ Էդուարդ Ֆիլիպի գլխավորությամբ հրաժարական է տվել։ Երկրի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է այն։

Ֆիլիպը և նրա կառավարության անդամները կշարունակեն կատարել պարտականությունները մինչ նորի ձևավորումը, ասվում է հայտարարության մեջ։

49-ամյա Ֆիլիպը գլխավորում է Ֆրանսիայի կառավարությունը 2017-ի մայիսից, գրում է Deustche Welle-ն։

Ավելի վաղ ՏԻՄ ընտրություններում բնապահպանական ուղղվածության «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության հաջողությունից հետո Մակրոնն արդեն հասկացրել էր, որ նման որոշումը հավանական է։

ՏԻՄ ընտրությունների արդյունքում կանաչները քաղաքապետի պաշտոններ կզբաղեցնեն մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Լիոնում, Մարսելում, Բորդոյում և Ստրասբուրգում։ Ընտրություններում իր կողմնակիցների պարտությունից հետո Մակրոնը հայտարարել էր կառավարության քաղաքականությունը փոխելու մասին։

Ստրասբուրգի քաղաքապետ է ընտրվել հայազգի բնապահպան Ժաննա Բարսեղյանը։

Photo: Thomas Coex/AP