Ադրբեջանի գլխավոր համաճարակաբան Իբադուլլա Ագաևը գնացել է գյուղ և չի հետևում երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։ Այս մասին ասել է ինքը՝ համաճարակաբանը, ադրբեջանական Unikal Org կայքի հետ զրույցում։
«Ես Բաքվում չեմ, շրջանում եմ։ Ոչնչից տեղյակ չեմ։ Գյուղում նստած եմ, ո՛չ ինտերնետ ունեմ, ո՛չ հեռուստացույց»,- նշել է նա։
Հուլիսի 5-ից Ադրբեջանում կարանտինային ռեժիմը խստացվելու է։ Մարդկանց թույլ են տալու դուրս գալ միայն բուժօգնության, գնումների և հարազատների հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։ Չի աշխատելու Բաքվի մետրոպոլիտենը, հանգստյան օրերին՝ նաև տրանսպորտը։
Ադրբեջանում գրանցվել է մոտ 18,684 դեպք, որոնցից 10,425-ը բուժվել է, 228-ը՝ մահացել։ Պացիետները բուժվում են հիվանդանոցում։ Արվել է 495,828 թեստ։