3 հուլիսի 2020 - 18:38 AMT
Ֆրանսիան նոր վարչապետ ունի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետի պաշտոնում նշանակել է Ժան Կաստեքսին։

Մակրոնը հանձնարարել է նրան նոր կառավարություն ձևավորել, գրում է ՌԻԱ Նովոստին։

Կաստեքսը զբաղեցնում էր Պրադ քաղաքի ղեկավարի պաշտոնը, իսկ ապրիլին նրան հանձնարարվեց համակարգել երկրի դուրս բերումը ինքնամեկուսացման ռեժիմից։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի կառավարությունը վարչապետ Էդուարդ Ֆիլիպի գլխավորությամբ հրաժարական է տվել, որն ընդունվել է երկրի նախագահի կողմից։

49-ամյա Ֆիլիպը գլխավորում էր Ֆրանսիայի կառավարությունը 2017-ի մայիսից։ Ավելի վաղ ՏԻՄ ընտրություններում բնապահպանական ուղղվածության «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության հաջողությունից հետո Մակրոնն արդեն հասկացրել էր, որ նման որոշումը հավանական է։