4 հուլիսի 2020 - 11:31 AMT
Պուտինը ՌԴ է «հրավիրում» աշխատող-միգրանտների

Ռուսաստանը հետաքրքրված է երկիր աշխատող-միգրանտների հոսքով, քանի որ սպասվելիք աշխատուժի պակասը տնտեսության աճի համար լուրջ խոչընդոտ է։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Նրանք պետք է լինեն երիտասարդ, կրթված, առողջ մարդիկ, որոնք պատրաստ կլինեն կամ կրթություն ստանալու և ապա անցնելու աշխատանքի կամ, ունենալով մեզ անհրաժեշտ որակավորման կամ մասնագիտության համապատասխան մակարդակ, միանգամից անցնել աշխատանքի», – ասել է ՌԴ նախագահը։

EADaily-ն գրում է, որ Ղրղզստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից հազարավոր գաստարբայտերներ կորոնավիրուսի պատճառով ծանր իրավիճակում են հայտնվել՝ կորցրել են աշխատանքը և չեն կարողանում վերադառնալ տուն՝ փակ սահմանների պատճառով։ Պետություններն իրենց քաղաքացիներին տարհանում են, սակայն ոչ խնդրի լուծման համար անհրաժեշտ տեմպերով։ Օրինակ՝ ըստ Ղրղզստանի դեսպանության տվյալների՝ 7500-ից ավելի մարդ դիմել է՝ Ռուսաստանը լքելու համար։

Հայաստանը նույնպես Ռուսաստանից տարհանում է աշխատանքը կորցրած ՀՀ քաղաքացիներին։