6 հուլիսի 2020 - 10:48 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 330 նոր դեպք և 8 մահ կա

Հայաստանում հուլիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 28,936-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 330-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:

Մահվան ևս 8 դեպք է գրանցվել, 7-ը՝ կորոնավիրուսից, մեկը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 491 դեպք կա, այլ պատճառով՝ 159։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 72 (կին), 64 (տղամարդ), 71 (տղամարդ), 72 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։

Ապաքինվել է ևս 162 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 16,302 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,984 է։

Ընդհանուր առմամբ, 123,815 թեստ է արվել։