29 հունվարի 2009 - 13:50 AMT
Փեթ Քոնդել. Խայտառակություն Հոլանդիային, որ թույլ տվեց Եվրոպայի իսլամիզացիան
Հայտնի բրիտանացի դերասան Փեթ Քոնդելը, որը վերջերս դարձել է Եվրոպայի իսլամացման խիստ քննադատներից մեկը, հանդես է եկել ի պաշտպանություն հոլանդացի քաղաքական գործիչ Գերտ Վիլդերսի, որին դատել են մահմեդականների հասցեին արած ոչ միանշանակ արտահայտությունների համար:
Քոնդելը մեղադրել է հոլանդական իշխանություններին նրանում, որ իրենք թույլ են տվել իրենց երկրի լիակատար իսլամացում` նշելով, որ եթե նա այնպես արտահայտվեր Ղուրանի հավատացյալների եւ դավանողների մասին, ինչպես իր, անհավատի, մասին է խոսվում սուրբ գրքում, ապա նրան վաղուց արդեն կդատեին ազգամիջյան ատելության բորբոքման համար: Բրիտանացի դերասանը կտրուկ արտահայտություններով դատապարտել է հասարակ հոլանդացիների լռությունը, որոնք նրա խոսքերով, ինչպես եւ կառավարությունը, քաղաքական վերնախավն ու մյուս շրջանակները պատրաստ են ճանաչել իսլամի որպես առաջնային կրոնի դերը, որի քննադատությունը պետք է հետապնդվի օրենքով:
«Խայտառակություն Հոլանդիային», հենց այսպես է բնութագրում երկրում կատարվողը Քենդալլը, հաղորդում է MIGnews.com-ը:
Նիդերլանդների դատարանը սկսելէ աջակողմյան պատգամավոր Գերտ Վիլդերսի գործով դատավարությունը, որը նկարահանել էր կարճամետրաժ «Ֆիթնա» ֆիլմը, որտեղ Ղուրանին է մեղադրում բռնություն հրահարելու մեջ: Վիլդերսը օրենքի առջեւ կկանգնի իր հակաիսլամական մեկնաբանությունների համար: Հունվարի 21-ին նման որոշում է կայացրել Ամստերդամի վճռաբեկ դատարանը: