25 հուլիսի 2002 - 21:52 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ, ՆՎԻՐՎԱԾ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ, ԿԿԱՅԱՆԱ ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կկայանա մոտ ժամանակներս: Այդ մասին Բաքվի «Զերկալո» թերթին է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Նիկոլայ Գրիբկովը: Նրա խոսքերով, նման մակարդակի հանդիպումները չափազանց օգտակար են հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Երկու նախագահներն էլ իմաստուն մարդիկ են եւ մեծ փորձ ու գիտելիքներ ունեն, բացի այդ նրանք հետեւողականորեն պաշտպանում են իրենց պետությունների շահերը, նշել է ռուսաստանցի դիվանագետը: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների այցին հակամարտության տարածաշրջան, ապա նա ձեռնպահ է մնացել որեւէ ժամկետներ նշելուց: «Անհրաժեշտ է, որ այդ ժամկետները հարմար լինեն բոլոր կողմերին»,- նշել է Գրիբկովը: