Փարիզի Աստվածամոր տաճարի գմբեթը կվերակառուցվի այնպես, ինչպես հրդեհից առաջ էր, հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նորանշանակ նախարար Ռոզլին Բաշլոն` նշելով, որ այդ թեմայով կարևոր փոխհամաձայնություն կա, փոխանցում է Urban Fusions-ը:
Նախարարը նշել է, որ թեմայի վերաբերյալ փոխհամաձայնություն կա հանրային կարծիքի և որոշում կայացնողների միջև։ Այնուամենայնիվ, Բաշլոն նշել է, որ վերջնական որոշումը կայացնելու է երկրի ղեկավար Էմանուել Մակրոնը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը խոստացել էր, որ տաճարի վերականգնման աշխատանքները կավարտվեն 5 տարվա ընթացքում։
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը բռնկվել էր 2019-ի ապրիլի 15-ին։ Մոտ 850 տարվա գոթական տաճարի տանիքն ամբողջությամբ այրվել էր։
2019-ին առաջարկվել էր նաև Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքին ջերմոց կառուցել։ Նախագծով առաջարկվում էր տաճարի առաստաղն ու աշտարակը վերականգնել ապակյա կոնստրուկցիաներով:
Ընթերցեք նաև․ Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքին առաջարկվում է ջերմոց կառուցել