10 հուլիսի 2020 - 11:03 AMT
Հայերի և հրեաների ցեղասպանությունը կուսուցանվի ամերիկյան Կոլորադոյի դպրոցներում

Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիշը օրենք է ստորագրել, որով նահանգի դպրոցների ուսումնական ծրագրում ներառվում է նաև Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի պատմությունը։ Ցեղասպանությունների պատմությունը պարտադիր կդառնա ավագ դպրոցն ավարտել ցանկացողների համար։ Այս մասին հայտնում է Asbarez պարբերականը։

Նահանգապետը հայտարարել է, որ այս օրենքի շնորհիվ Կոլորադոյի յուրաքանչյուր երեխա, այդ թվում՝ իր որդին, կծանոթանա Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի փաստի հետ։

Կոլորադո նահանգը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2017 թվականին։ Հայոց ցեղասպանությունը ներառված է նաև Կալիֆորնիա, Կոնեկտիկուտ, Իլինոյս, Միչիգան, Ռոդ Այլենդ նահանգների կրթական ծրագրերում։