Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է երկրի Գերագույն խորհրդի կայացրած որոշումը Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարը թանգարանից մզկիթի վերածելու մասին։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը։
Տաճարն ուներ թանգարանի կարգավիճակ, որը ստացել էր 1934 թվականին։ 2020-ի հուլիսի 2-ին Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը՝ Գերագույն խորհուրդը, անցկացրել էր նիստ 1934-ի որոշման հակաիրավական լինելու հարցով։ Դատարանի որոշումը հրապարակվել է հուլիսի 10-ին։
Քրիստոնյա աշխարհը Թուրքիային քննադատում է այս որոշման համար։ Թուրքիայում հունաց պատրիարքը դեմ է արտահայտվել տաճարը մզկիթի վերածելուն՝ ընդգծելով, որ դա ամբողջ քրիստոնյա աշխարհում հակաիսլամական տրամադրություններ կստեղծի։ Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն այլ տեսակետ ունի․ նրա խոսքով՝ իսլամական և քրիստոնյա աշխարհը կարող են կիսել տաճարը՝ որպես մեկ կրոնական վայր․ «մի՞թե մեկ Աստծուն չենք պաշտում», - գրել էր նա թվիթերում։
Նախկինում Թուրքիան նույնպես փորձել է քրիստոնեական տաճարն իսլամական սրբատեղի վերածել։ Դեռ 2005-ին այն ձախողվել էր Թուրքիայի Պետական խորհրդի որոշմամբ։ Տաճարը կառուցվել է 537 թվականին՝ բյուզանդական կասրության օրոք։