11 հուլիսի 2020 - 11:06 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 489 նոր դեպք կա և 16 մահ

Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 31,392-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 489-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 16 դեպք է գրանցվել, 13-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 559 դեպք կա, այլ պատճառով՝ 180։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 67 (տղամարդ), 71 (կին), 76 (կին), 79 (տղամարդ), 93 (տղամարդ), 67 (տղամարդ), 71 (կին), 71 (կին), 78 (կին), 95 (կին), 70 (տղամարդ), 59 (կին) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Ապաքինվել է ևս 710 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 19,419 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,234 է։

Ընդհանուր առմամբ, 133,104 թեստ է արվել։