29 հունվարի 2009 - 18:12 AMT
Հայաստանում գովազդի մասին օրենք կա, բայց նրա մի շարք պահանջներ չեն իրականացվում
Հայկական գովազդային խորհուրդը գովազդային մթերքի ակտիվ մոնիթորինգ է սկսում հեռուստաընկերությունում, ռադիոյում, տպագրական հրատարակություններում եւ ամեն ամսվա վերջին հետազոտությունների արդյունքներն առաջարկների հետ ուղարկելու է համապատասխան կազմակերպություններ: Այդ մասին հայտնել են Երեւանում կայացած մամլո ասուլիսի մասնակիցները, որի հիմնական թեման Հայաստանում «Գովազդի մասին» օրենքն էր եւ նրա կիրառությունը:

Ինչպես նշեց «Ռադիո Վան»-ի ծրագրային տնօրեն, համատեղ նաեւ Հայկական գովազդային խորհրդի անդամ Գոռ Գրիգորյանը, գովազդի մասին օրենք կա, բայց նրա մի շարք պահանջներ չեն իրականացվում, եւ բոլորովին անհասկանալի է, թե ով եւ ինչպես պետք է պայքարի օրենքի կատարման համար:

«Օրենքի պահանջները, մասնավորապես, գովազդի տեւողության սահմանափակումները, շատ հազվադեպ են պահպանվում: Օրենքի թերարժեքության խնդիրներից մեկը որոշ, ուղղակի անընդունելի պահանջներն են»,- նկատել է Հայկական գովազդային խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Որպես օրինակ նա բերեց «Գովազդի մասին» օրենքի 2 կետը, որտեղ նկարագրվում է «վեերային գովազդի» բնորոշումը, որը թույլ չի տալիս գովազդել «Սենատոր» գրիչները, քանի որ արդեն գովազդում են «Սենատոր» խաղատունը: Միաժամանակ Ա.Մարտիրոսյանը ավելացրեց, որ մյուս կողմից օրենքի այդ պահանջները պետք է կատարվեն, ինչը կարող է հանգեցնել որոշակի հասարակական կարծիքի ստեղծմանը, որը, վերջնական արդյունքում, կհանգեցնի օրենքի փոփոխություններին:

Նշենք, որ «Գովազդի մասին» օրենքի խնդիրներից մեկը ինտերնետ-տարածքի մասին հիշատակման բացակայությունն է, իսկ դա, հետեւաբար, բերում է նրան, որ դրա վրա տարածվում են այն օրենքները, որոնք գործում են մյուս տեսակի ԶԼՄ-ի համար: