11 հուլիսի 2020 - 12:22 AMT
ՌԴ մեկնողներից ՊՇՌ թեստ կպահանջվի կամ հակամարմիններ մասին փաստաթուղթ

Ռուսաստան մեկնելու համար օտարերկրացիները պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի պատասխան կամ վկայագիր այն մասին, որ վարակվել են կորոնավիրուսով և արդեն ունեն հակամարմիններ, հայտնել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ Դրանից հետո նրանց երկշաբաթյա կարանտին չի պահանջվի։

ՊՇՌ թեստի բացասական պատասխանը պետք է ներկայացվի ՌԴ մեկնելուց ոչ ուշ, քան 3 օրը։

Ըստ նոր կանոնների՝ հայրենիք վերադարձող ռուսները կարող են ՌԴ վերադառնալուց 72 ժամ առաջ ՊՇՌ թեստավորում անցնել այն երկրում, որտեղ գտնվում են։ Նույն հետազոտությունը կարող են անցնել նաև ՌԴ-ում, վերադառնալուց հետո 3 օրվա ընթացքում, որպեսզի իշխանությունն իմանա իր հետագա քայլերի մասին։

Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով՝ հուլիսի 11-ի դրությամբ ՌԴ-ում մոտ 713,800 մարդ է վարակվել վիրուսով։ Մահացել է 11,000 հոգի։