13 հուլիսի 2020 - 13:24 AMT
Wizz Air-ը Երևան-Աբու Դաբի չվերթեր կսկսի

Արաբական Միացյալ Էմիրությունների նորագույն ազգային ավիաընկերություն Wizz Air Abu Dhabi-ն 2020-ի հոկտեմբերի 3-ից Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթեր կիրականացնի:

Ավիաընկերության կայքում նշվում է, որ շաբաթական իրականացվելու է 2 չվերթ՝ շաբաթ և երեքշաբթի օրերին։

Այս պահի դրությամբ տոմսերի գները տատանվում են մոտ 80-90 եվրոյի սահմաններում։

Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերությունը դեկտեմբերից հայտարարել էր դեպի Վիեննա և Վիլնյուս ուղիղ չվերթերի մասին։ Ավելի ուշ նաև՝ դեպի Լառնակա (Կիպրոս) չվերթերի մասին էր հայտարարվել։