13 հուլիսի 2020 - 16:05 AMT
Տավուշում 3 պայմանագրային թեթև վիրավորում են ստացել

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից պայմանագրային 3 զինծառայող է վիրավորվել, PanARMENIAN.Net-ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Բեկորային թեթև վնասվածքներ են ստացել, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում», - ասաց նա:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Տավուշում՝ պահակակետի տնակի մոտակայքում, ադրբեջանական կողմի կրակից մարտական հերթապահությանը ներգրավված երկու ոստիկան թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։

Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ի կեսօրից մարտեր են, ադրբեջանցի զինծառայողները երկու անգամ փորձել են ՈւԱԶ-ով հատել ՀՀ պետական սահմանը։ Հայկական կողմը ճնշել է ադրբեջանական կողմի գրոհի փորձը։ Կիրառվում է հրետանի, տանկ։ Ադրբեջանը հայտնել է 4 զոհի, 4 վիրավորի մասին։ Հայկական կողմը կորուստներ չունի։