14 հուլիսի 2020 - 11:34 AMT
Ադրբեջանը հարվածային ԱԹՍ է կիրառել Բերդի ուղղությամբ․ Տուժածներ չկան

Հուլիսի 14-ին հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքով թիրախավորել է Տավուշի Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան, հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հուլիսի 13-ին ադրբեջանական բանակը 82 և 120 մմ-անոց ականանետերից համապատասխանաբար 7 ու 3-ական արկ էր արձակել հայկական Չինարիի ուղղությամբ: Տուժածներ չկային, բայց արկերից մեկն ընկել էր տան վրա, երկուսը՝ բակում։

Հուլիսի 12-ի սահմանային սադրանքից հետո մինչ հուլիսի 13-ը Ադրբեջանը պարբերաբար հրետանակոծություն է վերսկսում: Հայկական կողմից զոհեր չկան, հայտարարվել է 2 ոստիկանի ու 3 պայմանագրայինի վիրավորման մասին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը հայտնել է 4 զոհի ու 4 վիրավորի մասին: