Միացյալ Թագավորությունը մտահոգ է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ և կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ խուսափելու իրավիճակը թեժացնող հրետորաբանությունից։
Մեծ Բրիտանիան վերահաստատել է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցություններով հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Հուլիսի 15-ի դրությամբ սահամնային իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բուժում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: