22 հուլիսի 2020 - 16:21 AMT
Twitter-ն արգելել է QAnon դավադրապաշտական տեսության բովանդակությունը

Twitter-ը հայտարարել է, որ խիստ միջոցներ է ձեռնարկելու միկրոբլոգում QAnon դավադրության տեսության բովանդակցության դեմ, ընդհուպ մինչև օգտատերերի և կայքերի արգելափակում, փոխանցում է BBC-ն։

QAnon-ն ԱՄՆ-ում տարածված դավադրապաշտական տեսություն է, որի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերկացնելու է մանկահասակ երեխաների սեքսուալ շահագործման միջազգային սխեմա, որին ներգրավված են սատանային ծառայող Դեմոկրատական կուսակցության առաջնորդները և ամերիկյան հայտնիներ։

QAnon-ը սկիզբ է առել 2017-ի հոկտեմբերին 4chan ֆորումում։ Իր գրառումները Q ստորագրող օգտատերը պնդում էր, թե հատուկ հասանելիություն ունի անվտանգության գաղտնիք պարունակող տեղեկատվությանը, ինչպես նաև անմիջական մասնակցություն՝ գաղտնի հետաքննությանը։ Շատ արագ տեսությունն իր աջակիցներին է հավաքել և մեծ թափ առել տարբեր սոցցանցերում, այդ թվում՝ Twitter-ում։

Կորոնավիրուսի օրերին Q տեսության հետևորդները վարակի մասին բազմաթիվ դավադրապաշտական և կեղծ տեղեկություններ են տարածել։

Photo: Rick Loomis / Getty Images