Հայաստանում հուլիսի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 36,162-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 469-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 10 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, վարակից մահվան 688 դեպք կա, այլ պատճառով՝ 217։
Ապաքինվել է ևս 478 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 25,244 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,013 է։
Ընդհանուր առմամբ, 151,879 թեստ է արվել։