Հուլիսի 23-ին Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք, հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
Վարակակիրներից 3-ը Ստեփանակերտ քաղաքից են, նախկինում հաստատված դեպքի շրջանակից, 1 դեպք էլ հայտնաբերվել է Ասկերանում հաստատված բռնկման օջախի կոնտակտավորի՝ Իվանյանի համայնքի բնակչի մոտ:
Ընդհանուր առմամբ, Արցախում կորոնավիրուս ախտորոշվել է 187 մարդու մոտ, որից 144-ն արդեն հաղթահարել են հիվանդությունը, փաստացի բուժվում է 43 հոգի։
Արցախում ընդհանուր առմամբ մեկուսացված է 76 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 173 նմուշառում է իրականացվել, իրականացվել է 4216 փորձանմուշի հետազոտություն: