5 օրում Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասի և ամենախոշոր քաղաքի՝ Սանտա Կրուզի փողոցներում, մեքենաներում և բնակարաններում հայտնաբերվել է 420 մարմին։ Համարվում է, որ մահացածների 80-90%-ը հիվանդ է եղել կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Բոլիվիայում կորոնավիրուսի հետևանքով պաշտոնապես մահացել է 2328 մարդ, սակայն ենթադրաբար մահացածների թիվը զգալիորեն ավելի մեծ է։
Պարբերականը գրում է, որ ստեղծված իրավիճակն ավելի է նվազեցնում շանսերը, որ երկրում սեպտեմբերին հնարավոր կլինի անցկացնել նախագահական ընտրությունները:
Բոլիվիան պետություն է Հարավային Ամերիկայի կենտրոնական մասում։ Հուլիսի 23-ի դրությամբ երկրում 64,135 վարակված կա։ Առողջացել է 19,721 մարդ: