2 փետրվարի 2009 - 13:24 AMT
The Jerusalem Post. Թուրքիան այլեւս չի կարող միջնորդ լինել խաղաղ բանակցություններում
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը կորցրեց ազնիվ միջնորդի վստահությունը խաղաղ բանակցություններում: Այդ մասին հայտարարել է բարձրաստիճան իսրայելցի պատգամավորը: «Քանի դեռ նա երկրի վարչապետն է, Թուրքիայի համար տեղ չկա խաղաղ բանակցություններում եւ բանավեճերում: Նա այլեւս հուսալի դիվանագիտական գործընկեր չէ»,-ասել է դիվանագետը, գրում է The Jerusalem Post թերթը:

Հոդվածում նշվում է, որ Թուրքիան առանցքային դեր է կատարում Իսրայելի եւ Սիրիայի ու պաղեստինցիների միջեւ միջնորդական ջանքերում:

«Թուրքական ալիքների կորուստը լուրջ հարված էր այդ բանակցություններին: Միակը, որ այժմ կարող է միջնորդի դեր կատարել ԱՄՆ նախագահի նոր վարչակազմն է կամ տեսականորեն, ԵՄ-ն»,-ընդգծել է Իսրայելի ԱԳՆ-ն:

Թուրքիայի վարչապետը լքեց Դավոսը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ բանավեճից հետո, երբ բանավեճ վարողը The Washington Post թերթի մեկնաբան Դեւիդ Իգնատիուսը, խոսք չտվեց նրան Պերեսին պատասխանելու համար: