24 հուլիսի 2020 - 14:38 AMT
Շենգավիթի 2 վթարային շենքի բնակիչներ նոր շենք կտեղափոխվեն

Շենգավիթի երկու 4-րդ կարգի վթարային շենքից 64 ընտանիք կտեղափոխվի համայնքի միջոցներով կառուցված նոր շենք։ Այս մասին Facebook-ում հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Ծրագիրը շարունակական է. առաջիկայում մտադիր ենք սկսել Մարգարյան փողոցում նմանատիպ նոր շենքի կառուցման ծրագիրը»,- գրել է քաղաքապետը։