2 փետրվարի 2009 - 22:45 AMT
Վրաստանը պատրաստվում է գինի արտահանել Հայաստան
Վրաստանում գինու առաջատար արտադրող «Բագրատիոնի 1882» 2008թ. արտադրել է 1,9 մլն լիտր գինի: Շուրջ 80 տոկոսն իրացվել է Վրաստանում, մնացած 20 տոկոսը` Ուկրաինայում եւ Չինաստանում: Ըստ ընկերության տնօրեն Լիկա Կապանաձեի, ընկերությունն ակնկալում է ընդլայնել սպառման շուկան եւ սկսել գինի արտահանել Հայաստան եւ Գերմանիա: Նա նաեւ ասել է, որ ընկերությունը գրավում է վրացական շուկայի 75 տոկոսը, իսկ վրացական ընկերությունների ընդհանուր բաժինը Վրաստանում գինու սպառման մեջ կազմում է շուրջ 99 տոկոս, հաղորդում է Georgia Business Week-ը: