24 հուլիսի 2002 - 23:29 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԼՈՒՐՋ ՎՏԱՆԳ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԻՐԿՈՒՏՍԿԻ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ՏԵՂԻ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ
Ադրբեջանցիները լուրջ վտանգ են ներկայացնում Իրկուտսկի բնակչության համար: Այդ մասին, Բաքվի ԶԼՄ-ների համաձայն, հայտարարել է Իրկուտսկի մարզի ներքին գործերի վարչության պետ Անդրեյ Խալդեեւը:Նրա խոսքերով, Իրկուտսկում այսօր բնակվում է 1200-1400 ադրբեջանցի, որոնցից ընդամենը 760-ը ունեն մշտական բնակության փաստաթղթեր, իսկ 160-ը` ժամանակավոր բնակության իրավունք: Ինչպես նշել է Խալդեեւը, Իրկուտսկում բնակվող ադրբեջանցիները զբաղվում են, հիմնականում, թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ, ոգելից խմիչքների ապօրինի արտադրությամբ եւ տարադրամի կեղծարարությամբ` հզոր հենարան ունենալով գործարար շրջանակներում եւ իրավապահ մարմիններում: