30 հուլիսի 2020 - 15:59 AMT
ՊՆ․ Կորոնավիրուս է հաստատվել մոտ 30 զորակոչիկի մոտ

Հայաստանում բուն զորակոչի մեկնարկից՝ հուլիսի 1-ից սկսած, կորոնավիրուս է ախտորոշվել մոտ 30 զորակոչիկի մոտ։ Այս մասին PanARMENIAN.Net-ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա տեղեկացրեց, որ զորակոչիկները մեկուսացվել են, ստանում են համապատասխան բուժում, ապաքինվելուց հետո կհամալրեն զինված ուժերը։ Իսկ 13 զորակոչիկ արդեն բուժվել է։

Զորակոչը մեկնարկել է մայիսից, սակայն զորակոչիկները զորամաս են մեկնում հուլիս-օգոստոս ամիսներին։ Նրանք թեստավորվում են վիճակահանությանը մասնակցելուց առաջ՝ արագ հակամարմիններ հայտնաբերող թեստերով։

Ախտորոշումը կատարվում է իմունոֆերմենտային եղանակով ախտորոշման միջոցով։ Պաշտպանության նախարարությանը թեստերը նվիրել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը։ Արյան անալիզի միջոցով, կախված հակամարմինների տեսակից, հնարավոր է լինում պարզել՝ մարդը կորոնավիրուսի ակտիվ, թե նախկին վարակակիր է։

Զորակոչիկները, որոնց մոտ հակամարմիններ են հայտնաբերվում, թեստավորվում են նաև ՊՇՌ թեստերով: