4 փետրվարի 2009 - 14:57 AMT
Թուրքիան պատերազմ է սկսել վեբ-կայքերի դեմ
Թուրքիայի հեռահաղորդակցային տնօրինությունը պատերազմ է սկսել կիբերհանցավորության դեմ եւ անցյալ տարվանից ի վեր արգելափակել է երկրի 1 591 վեբ-կայքեր, որոնցից 539 նյութեր են պարունակել անչափահասների սեքսուալ շահագործման մասին: Մյուս կայքերը արգելափակվել են, քանի որ նրանք ներառում են նյութեր, որոնք խրախուսում են պոռնիկությունը, թմրամոլությունը, ինքնասպանությունը, արգելված ազարտային խաղերը: Միայն ժամանակակից Թուրքիայի հիմնադրի հիշատակը վիրավորելու համար 52 կայք է փակվել:

Ինտերնետ-տեխնոլոգիաների նախագահ Մուսթաֆա Ակգյուլի խոսքերով, վեբ-կայքերի արգելափակումը Թուրքիայի պայքարն է ինտերնետի դեմ: «Վեբ-կայքերի արգելափակումը տպավորություն է ստեղծում, որ Թուրքիան լիովին չի գիտակցում ինտերնետի դերը: Արգելափակելով կայքերը` Թուրքիան գիտակցաբար թե ոչ, վնասում է ինքն իրեն»,-հայտարարել է Մուսթաֆա Ակգյուլը, հաղորդում է թուրքական Today's Zaman թերթը: