3 օգոստոսի 2020 - 20:01 AMT
ԶԼՄ․ «Արսենալի» մարզիչը հնարավոր է վաճառի Մխիթարյանին

«Արսենալի» մարզիչը պատրաստ է Հենրիխ Մխիթարյանին և նրա մի քանի թիմակիցների վաճառել իր բարեփոխումների բյուջեն մեծացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։

Պոտենցիալ հեռացողների թվում են նաև Հեկտոր Բելերինը, Ալեքսանդր Լակազետը, Սոկրատիսը, Մատեո Գուվենուզին, Լուկաս Տորեյրան, Սեադ Կոլասինակը, Շկոդրան Մուստաֆին և Ռոբ Հոլդինգը:

Իտալական «Ռոման» վարձակալում է Հենրիխ Մխիթարյանին «Արսենալից»։ Ֆուտբոլիստի տրանսֆերի իրավունքը պատկանում է անգլիական ակումբին։

Հուլիսին հայտարարվեց, որ Մխիթարյանը կշարունակի հանդես գալ «Ռոմայի» կազմում մինչև 2021 թվականը։ Նա վարձակալվել էր 2019-ի սեպտեմբերին։