4 օգոստոսի 2020 - 13:50 AMT
Հայկական ընկերությունը թոքերի արհեստական օդափոխման սարքերի արտադրման արտոնագիր է ստացել NASA-ից

Հայկական YEA Engineering ընկերությունը լիցենզավորում է ստացել NASA-ի Jet Propulsion Laboratory-ի կողմից` մշակելու և արտադրելու Covid-19 բուժման ընթացքում կիրառվող VITAL թոքերի արհեստական օդափոխման համակարգեր։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Լիցենզավորման մրցույթին 42 երկրից դիմել է 330 ընկերություն, որոնցից ընդամենը 28-ին է հաջողվել ստանալ լիցենզիա»,- ասվում է գրառման մեջ:

Դեռևս 2020-ի ապրիլին Հայաստանի ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչները նշել էին, որ աշխատում են թոքերի արհեստական շնչառության նոր սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության մշակումների վրա և կոնկրետ առաջարկություններ են ներկայացնելու: