4 փետրվարի 2009 - 17:34 AMT
ԱՄՆ թուրքական եւ ադրբեջանական լոբբիները վարպետության հարցում զիջում են հայկականին
Վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ թուրքական եւ ադրբեջանական լոբբիներն ավելի ակտիվ են դարձել` ջանալով հասնել հայկականի հետեւից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին է հայտնել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հարցով Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Չնայած այդ ակտիվությանը, նրանց մակարդակը դեռեւս հնարավոր չէ համեմատել ԱՄՆ մեր լոբբիի վարպետության հետ»,- նկատել է Վարդանյանը: Նրա խոսքով, AAA-ն հիմա աշխատում է, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչի ոչ միայն Վաշինգտոնը, այլեւ ողջ աշխարհը:

«Մարտի 1-3 Վաշինգտոնում AAA-ն մամլո ասուլիսներ կանցկացնի, որին կմասնակցեն Ամերիկայի հայկական համայնքի հայտնի ներկայացուցիչներ: Մեր նպատակն է` մի շարք հանդիպումներ եւ խորհրդատվություններ անցկացնել «հայկական» ընտրական տարածքների կոնգրեսականների հետ` նրանց հիշեցնելով ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի մասին»,- հայտնել է Արփի Վարդանյանը: