4 օգոստոսի 2020 - 18:47 AMT
Ամուլսարում բախվել են ոստիկաններն ու քաղաքացիները․ Բերման ենթարկվածներ կան

Ամուլսարի մերձակա տարածքում իրավիճակը լարվել է, ոստիկանների և հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիների միջև բախում է սկսվել, կան բերման ենթարկվածներ, փոխանցում է Aysor.am-ը։

Ոստիկանության աշխատակիցները հոդորում են ավտոշարասյունով ճանապարհը փակած ցուցարարներին դադարեցնել ցույցը, սակայն ակցիայի մասնակիցներն ընդդիմանում են։

Տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։

Տեղում են նաև Վայոց Ձորի ոստիկանապետ Մկրտիչ Ազիզյանն ու ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։

Օգոստոսի 4-ի առավոտյան բնապահպանները հայտնել էին, որ հանքի շահագործման վկայական ունեցող «Լիդիան Արմենիայի» պահնորդական ծառայությունն Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է տեղից ու փոխարենը դրել իրենցը: Նրանք կոչ էին արել բոլորին միանալ իրենց Ջերմուկում կամ ակցիա իրականացցնել մայրաքաղաքում։

Ընթերցեք նաև․ Ջերմուկում բողոքում են Ամուլսարի շահագործման դեմ. Ցույցին առողջարանների աշխատակիցներ էլ կմիանան