Բեյրութում օգոստոսի 4-ի պայթյունի զոհերի հաստատված թիվն ամսի 5-ի առավոտվա տվյալով մոտ 100 է, 4000-ից ավելի մարդ էլ վիրավորվել ու տուժել է։ Պաշտոնական վարկածով՝ 2014-ից նավահանգստում պահվող ամոնիումի նիտրատի հազարավոր տոննաների պայթյուն է եղել, փոխանցում է The Guardian-ը։
Ուժգին պայթյունից տուժել է նաև հայկական համայնքն ու Բուրջ Համուդ թաղամասը, զոհվել է 3 հայ, այդ թվում՝ տեղի լիբանանյան Կատաիբ կուսակցության առաջնորդ Նազար Նաջարյանը, հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին ևս վնասվել է։
Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ տուժել է անգամ 15 կմ հեռավորությամբ գտնվող ՀՀ դեսպանատունը։
Լիբանանի մայրաքաղաքում ամենածանր վնասներից մեկը կարող է դառնալ ցորենի էլեվատորի ոչնչացումը, փոխանցում է ABC-ն։
Save the Children Կազմակերպությունից հայտնել են, որ քաղաքում սննդի ճգնաժամը կարող է մեծանալ (Լիբանանում մինչ այդ էլ սննդի ճգնաժամ էր հասունանում)։
Լիբանանը բարեկամ երկրներից օգնություն է խնդրել։ Կոչին արդեն արձագանքել են Ֆրանսիան, Իրանը, ԱՄՆ-ն ու նաև Իսրայելը։
Բեյրութի պայթյունն այնքան ուժգին է եղել, որ զգացվել է նույնիսկ Կիպրոսում (մոտ 240 կմ հեռավորության վրա), որդանանցի գիտնականների խոսքով` 4․5 մագնիտուդով երկրաշարժի հավասար ցնցում է եղել։