Հայաստանում օգոստոսի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 39,586-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 288-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 2 դեպք է գրանցվել, 2-ն էլ՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 770 դեպք կա, այլ պատճառով՝ 228։
Ապաքինվել է ևս 478 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 30,850 է։ Փաստացի բուժվողների թիվը 7738 է։
Ընդհանուր առմամբ, 170,012 թեստ է արվել։