5 օգոստոսի 2020 - 12:17 AMT
ԱԳՆ․ Բեյրութում 6 հայի մահ է հաստատվել

Օգոստոսի 4-ին Բեյրությում գրանցված խոշոր պայթյունից այս պահի դրությամբ հաստատվել է 6 հայի մահվան լուրը։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Զոհերից չորսի ինքնությունը հայստնի է։ Լիբանանում գործող «Արևելք» հայկական պարբերականը հայտնում է, որ զոհվել է երկու երեխաների մայր Տելիա Փափազյանը, որն ընտանիքով բնակվում էր պայթած նավահանգիստին շատ մոտ թաղամասում։ Մահացածների թվում են բույժքույր Ջեսիկա Բեզջյանը, «Քաթաեբ» կուսակցության առաջնորդ Նազար Նաջարյանը, բանկի աշխատակից Ջեք Բարամաքյանը։

Ավելի վաղ ԱԳՆ-ն հայտնել էր, որ տեղեկություն կա Բեյրությում պայթյունի հետևանքով ազգությամբ հայ երեք զոհվածի և մոտ 100 վիրավորի մասին։ Բայց, ըստ գերատեսչության, այս թվերը կարող են աճել, քանի որ մեծ է անհետ կորածների թիվը։

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Պայթյունն այնքան ուժգին էր, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։

Photo. AP