ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, փոխանցում է Aysor.am-ը։
«ՀՀ նախագահը ստացել է միայն մեկ առաջարկություն՝ ոստիկանության պետի տեղակալներից մեկին՝ Հայկ Մհրյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ»,- ասել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։
Ըստ մամուլում հրապարակված լուրերի՝ ազատման դիմում է գրել նաև փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը: Նախագահականից, սակայն, հայտնել են, որ նման առաջարկություն չեն ստացել։
Հայկ Մհրյանը փոխոստիկանապետի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հունվարի 29-ին։