5 օգոստոսի 2020 - 18:32 AMT
Ավինյան․ ԱԴ-ն ևս 1 ամսով կերկարաձգվի, որոշ սահամնափակումներ էապես կփոփոխվեն

Հայաստանում արտակարգ դորւթյան ռեժիմը ևս մեկ ամսով կերկարաձգվի, բայց էական փոփոխություններ կլինեն ԱԴ որոշ սահամնափակումների հետ կապված, հայտարարել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Ներկայումս գործող ԱԴ-ի ժամկետը լրանում էօգոստոսի 12-ին:

Նա նշել է, որ սա, ամենայն հավանականությամբ, կլինի արտակարգ դրության վերջին երկարաձգումը, դրանից հետո Ազգային ժողովում կքննարկվի արտակարգ իրավիճակով պայմանավորված օրենքների փոփոխության հարցը։

Նա նշել է, որ վերնայավելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հարցը, ապրանքների արտահանման որոշ սահմանափակումներ, հանրահավաքներ և հանրային միջոցառումներ անցկացնելու հարցերը։ Ավինյանի խոսքով` համաճարակային կանոնների պահպանումից է կախված, թե որքան վաղ կվերացվեն կամ կվերանայվեն որոշ սահմանափակումներ։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ՀՀ-ում մարտի 16-ից արտակարգ դրություն է։ Oգոստոսի 5-ի դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 39,586-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 770 դեպք կա, կորոնավիրուսով վարակված է եղել, բայց այլ պատճառով մահացել է 228 հոգի։ Առողջացածների ընդհանուր թիվը 30,850 է։