6 օգոստոսի 2020 - 10:07 AMT
Իտալիայի պատգամավորների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Իտալիայի պատգամավորների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։

Փաստաթուղթը վավերացվել է 414 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Նշվում է, որ առաջիկայում այն կներկայացվի Իտալիայի նախագահի ստորագրմանը։

2019-ի սեպտեմբերին Իտալիայի Սենատն էր վավերացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:Այդ փաստաթղթի դրույթների գրեթե 80 տոկոսը հունիսի 1-ից մտավ ժամանակավոր կիրարկման փուլ։ Սակայն որպեսզի հնարավոր լինի կիրարկել համաձայնագիրն ամբողջությամբ, ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վավերացման կամ դրա ուժի մեջ մտնելու համար, անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը պետք է ավարտին հասցվեն։