Հայկական Krisp ընկերությունը $5,000,000 ներդրում է ստացել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Krisp-ը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ է ձեռք բերել` տարեկան շրջանառությունը $0-ից հասցնելով $4,000,000-ի։ Սա կոչվում է տիեզերական հրթիռային արագություն»,- ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ Forbes-ը գրել էր, որ Krisp-ը 2020-ի 50 ամենախոստումնալից արհեստական բանականությամբ զբաղվող ընկերություններից է։
Krisp հավելվածը միանում է Skype-ով, Slack-ով կամ այլ ծառայություններով զանգի ժամանակ և արգելափակում աղմուկը խոսակցության ընթացքում։