Հարավային Կորեայի գիտնականները հիմնավոր ենթադրություն են անում, որ առանց ախտանիշ վարակվածները նույնքան վիրուսի մասնիկներ են կրում իրենց թոքերում, քթում և կոկորդում, որքան ախտանիշ ունեցողները։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Ըստ նրանց՝ վարակվածների մոտ 30 տոկոսն է հիվանդությունը տանում առանց ախտանիշերի, սակայն, հավանաբար, տարածում է վիրուսը:
Գիտնականներն ուսումնասիրել են միայն պացիենտների գենետիկական նյութը, սակայն չեն հետևել դրա փոխանցման շղթային։ Վերջինս կարող էր ավելի ուղիղ պատասխան տալ։ Այնուամենայնիվ, գիտնականների խոսքով՝ եղած ուսումնասիրությունն ամուր պատկերացում է տալիս նրանց վարակի փոխանցման համար։
Օգոստոսի 7-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 19,091,446 մարդ, մահացել՝ 714,767-ը, առողջացել՝ 11,550,232-ը։