7 օգոստոսի 2020 - 10:59 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի ակտիվ դեպքերը 7000-ից նվազել են, ևս 5 մահ կա

Հայաստանում օգոստոսի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 39,985-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 166-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 5 դեպք է գրանցվել, 5-ն էլ՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 777 դեպք կա, այլ պատճառով՝ 228։

Ապաքինվել է ևս 452 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 32,008 է։ Փաստացի բուժվողների թիվը 6972 է։

Մեկ օրում թեստավորվել է 1394 մարդ։

Ընդհանուր առմամբ, 172,994 թեստ է արվել։