7 օգոստոսի 2020 - 12:42 AMT
Ուկրաինան գործ է հարուցել ԱԳ փոխնախարարի դեմ, որը կոչ էր արել չասել «Հայոց ցեղասպանություն»

Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածի հատկանիշներով քրգործ է հարուցել արտաքին գործերի փոխնախարար Վասիլի Բոդնարի կողմից «Հայոց ցեղասպանություն» տերմինը չօգտագործելու կոչի համար:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գերագույն ռադայի «Ուկրաինա-Հայաստան» բարեկամության խմբի փոխնախագահ, իշխող կուսակցության անդամ, պատգամավոր Դարյա Վոլոդինան։

Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի իր սուբյեկտիվ կարծիքը պարտադրել ամբողջ երկրին՝ դրա համար օգտագործելով պաշտոնեական դիրքը և վնասելով պետության հեղինակությանը:

Ապրիլի 23-ին պաշտոնյան խորհրդարանի պատգամավորներին կոչ էր արել չմասնակցել երկրում Ցեղասպանության հիշատակի միջոցառումներին և 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն չորակել: