8 օգոստոսի 2020 - 15:35 AMT
«Հայաստանի հնագույն տաճարները»․ Ստաս Նամինի ֆիլմը՝ Հայաստանի եկեղեցիների մասին

Ռուսաստանում առաջին անկախ պրոդյուսերական SNC կենտրոնի հիմնադիր, «Ծաղիկներ» խմբի հիմնադիր Ստաս Նամինը (Անաստաս Միկոյան) Հայաստան է այցելել ու հայկական եկեղեցիների մասին ֆիլմ պատրաստել՝ Արտյոմ Միկոյանի հետ համատեղ։

«Հայաստանի հնագույն տաճարները» վերնագրով ֆիլմը ստեղծվել է 2016-ին, թողարկվել 2020-ին, փոխանցում է «Նովայա Գազետան»:

Ֆիլմում խոսել է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։

Պատմական դոկումենտալ ժանրի ֆիլմում հայկական եկեղեցիների ու քրիստոնեության մասին պատմությունը ներկայացվում է դերասանուհի Չուլպան Խամատովայի ձայնով։

Ստաս Նամինը ծնվել է 1951-ին Ռուսաստանում՝ հայերի ընտանիքում։ Նա խորհրդային ռոքի ամենահայտնի դեմքերից է եղել։