Կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը գրանցվել է, այն արդյունավետ է, իմունային պատասխան է ձևավորում և անցել է բոլոր փորձարկումները, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Meduza-ն։
ՌԴ ղեկավարը նշել է, որ իր աղջիկներից մեկը մասնակցել է փորձարկմանը և պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Պուտի չի նշել դստեր անունը, սակայն ասել է, որ պատվաստումից հետո 38 աստիճան է բարձրացել, ապա իջել 37։ ՌԴ ղեկավարը նշել է, որ դուստրն իրեն լավ է զգում։
Պուտինը հույս ունի, որ ՌԴ-ն կարող է պատվաստանյութի զանգվածային արտադրություն սկսել։ Նա նշել է, որ երկրում պատվաստումները կամավոր պետք է արվեն։
Ավելի վաղ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը և Չինաստանը շատ արագ են առաջ գնում, այնինչ բոլորին անհրաժեշտ է ևս 3-ից 4 ամիս պատվաստանյութերի փորձարկումների 3-րդ փուլի համար․ պետք է ուսումնասիրել կողմնակի ազդեցությունը։ Ռուսական պատվաստանյութի փորձարկումը սկսվել է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում հունիսի 18-ին