5 փետրվարի 2009 - 17:48 AMT
Հայաստանը չի պատրաստվում Թուրքիայից ջրանետներ գնել
2009թ. Հայաստանը չի պատրաստվում Թուրքիայից ջրանետներ գնել: Ինպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Հայաստանի պետական գնումների Գործակալության մամլո ծառայության ղեկավար Վասակ Տարփոշյանը, ՀՀ Ոստիկանությունն ինչպես անցյալ, այնպես էլ այս տարի չի դիմել Գործակալությանը` թուրքական ընկերությունից ջրանետներ գնելու խնդրանքով: «Ոստիկանությունը պետք է հայտով դիմի մեզ, որպեսզի պետական գնումների Գործակալությունը մրցույթ հայտարարի որեւէ տեխնիկա ձեռք բերելու համար: Բայց Ոստիկանության կողմից նման հայտ չի ներկայացվել»,- ասել է Վասակ Տարփոշյանը:

Ejder (Վիշապ) նոր զրահափոխադրամիջոցի շնորհանդեսին Nurol Machinery and Industry Inc ընկերության ներկայացուցիչ Թանջու Թորունը հայտնել էր, որ ընկերությունը պատրաստվում է Հայաստանին վաճառել ցույցերը ցրելու համար նախատեսված ջրանետները: