5 փետրվարի 2009 - 18:30 AMT
Հետխորհրդային պետությունների պատվիրակություններն իրենց «օտար» են զգում միջազգային կազմակերպություններում
Յուրաքանչյուր երկիր կամավոր դառնում է միջազգային կազմակերպությունների անդամ եւ կամավոր իր վրա վերցնում այդ կառույցների պարտականությունները: Հայաստանն առաջնորդվում է հենց այդ սկզբունքով: Այդ մասին «Միջազգային կազմակերպություններում անդամությունը ինքնուրույն պետությունններին ճնշելու գործի՞ք է, թե՞ աջակցություն ժողովրդավարության զարգացմանը» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերով ՀՀ խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային երկրները այլընտրանք չունեին եւ բազմաթիչվ միջազգային կազմկաերպությունների անդամ դարձան: Հասկանալի է, որ այսօր ռուսական պատվիրակությունը, ելնելով իր երկրի աշխարհաքաղաքական կշռից, կարող է ավելի ազատ պահել իրեն միջազգային մակարդակի զանազան նստաշրջաններում, քան մյուս հետխորհրդային երկրների պատվիրակությունները»,- նկատեց Աշոտյանը:

Միեւնույն ժամանակ հայ պատգամավորը ընդգծեց, որ ԱՊՀ երկրների պատվիրակությունները դեռեւս չեն սովորել միջազգային կառույցներում աշխատել ժամանակակից մեթոդներով: «Մենք մեզ «օտար» ենք զգում այդ կազմակերպություններում: Մեր եվրոպացի գործընկերների կեղծված պատկերացումները փոխելու համար մեզ անհրաժեշտ է համատեղ աշխատել միջազգային կառույցներում»,- նկատեց Արմեն Աշոտյանը: