Հայաստանում օգոստոսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 41,023-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 229-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 7 դեպք է գրանցվել, որից 3-ը՝ կորոնավիրուսից, 4-ն՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 809 դեպք կա, այլ պատճառով՝ 238։
Ապաքինվել է ևս 405 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 33,897 է։ Փաստացի բուժվողների թիվը 6079 է։
Մեկ օրում թեստավորվել է 1465 մարդ։
Ընդհանուր առմամբ, 180,497 թեստ է արվել։