15 օգոստոսի 2020 - 15:22 AMT
Մինսկում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս սպանված ցուցարարին

Մինսկում հազարավոր մարդիկ գնացել են վերջին հրաժեշտը տալու 34-ամյա Ալեքսանդր Տարայկովսյուն, ով սպանվել էր օգոստոսի 10-ին , երբ ուժայինները բիրտ կերպով ցրել էին ցույցը, փոխանցում է Tut.by-ը։

Տղամարդու մահվան վայրում՝ Պուշկինի փողոցում հազարավոր մարդիկ են հավաքվել, նրանք ծաղիկներ են դրել, հարգել նրա հիշատակը։Մահացածի ընտանիքը նրան անծանոթ մարդկանց խնդրել էր վերջին հաժեշտը տալ մայրաքաղաք Մինսկում՝ նրա հայրենի քաղաքում կուտակումներից խուսափելու համար։ Այնուամենայնիվ, մարդկանց մի մասը հավաքվել է նաև այնտեղ՝ կարմիր ու սպիտակ ծաղիկներով ու դրոշներով։

Տարայկովսկու մահվան վկայականում գրվել է, որ նա մահացել է կրծքավանդակի բաց վերքից, մահվան պատճառն արյան կորուստն է։

Բելառուսի ներքին գործերի նախարարությւոնից հայտարարել են, որ տղամարդը ցանկացել է ուժայինների վրա պայթուցիկ նետել, սակայն այն պայթել է իր ձեռքում, ինչից էլ նա մահացել է։ Ըստ ականատեսների՝ տղամարդու ձեռքին ոչինչ չի պայթել։

Նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք ուղեկցվում են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Երկրում ձերբակալվել են ցուցարարներ ու լրագրողներ, նրանցից ոմանք ոստիկանական բաժիններից մարմնական վնասվածքներով են դուրս եկել։